All for You

«All for You»
Ջանեթ Ջեքսոնի սինգլը
«All for You» ալբոմից
Թողարկված6 մարտի 2001
ՖորմատCD, 12"
Ձայնագրված2000, Flyte Tyme Productions Studio ստուդիա (Մինեապոլիս, Մինեսոտա)
Ժանրռիթմ-ն-բլյուզ, դանս փոփ[1]
Տևողություն04:24
ԼեյբլVirgin
ՊրոդյուսերՋիմմի Ջեմ և Թերրի Լյուիս
Ջանեթ Ջեքսոնի սինգլների ժամանակագրություն
«Doesn't Really Matter»
(2000)
«All for You»
(2001)
«Someone to Call My Lover»
(2001)

«All for You», երգ, որը ձայնագրվել է ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնի կողմից նրա յոթերորդ համանուն ստուդիական ալբոմի համար։ Թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ 2001 թվականի մարտի 6-ին և անմիջապես ռեկորդ է սահմանել, երբ նույն օրը ավելացվել է ԱՄՆ բոլոր ռադիոկայանների երգացանկերում, որոնք հեռարձակվում են չորս ամենահանրաճանաչ ձևաչափերով[2]։

Երգը հիմնված է Մեծ Բրիտանիայում հայտնի Change խմբի «The Glow of Love» (1980) երգից սեմփլի վրա[2]։

«All For You» երգըյոթ շաբաթ անընդմեջ գլխավորել է Billboard Hot 100-ը և դարձել է Ջեքսոնի կարիերայի երկրորդ ամենահաջողակ սինգլը «That’s the Way Love Goes» երգից հետո[2][3]։ Երգը նման հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում՝ հայտնվելով Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Իտալիայի հիթ-շքերթների լավագույն հնգյակում ։

Կոմպոզիցիան ստացել է BMI: Urban Awards 2002 թվականի մրցանակը «Տարվա երգ» անվանակարգում[2]։ «Գրեմմի» 44-րդ մրցանակաբաշխության ժամանակ «All For You» երգն արժանացել է մրցանակի «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում։

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ew» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Craig Halstead,Chris Cadman. All for You // Jacksons Number Ones. — Хертфорд: Authors On Line Ltd., 2003. — С. 11—12. — 186 с. — ISBN 0-7552-0098-5
  3. «Chart Beat Bonus». Billboard. 2002 թ․ հունվարի 4. Վերցված է 2009 թ․ հունվարի 5-ին.

Developed by StudentB